Իրականացվել է Երևան- Հալեպ- Երևան լրացուցիչ առաջին չվերթը![]() ![]() PanARMENIAN.Net - Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հավատարիմ մնալով իր խոսքին՝ չնայած Երևան-Հալեպ-Երևան չվերթի անեկամտաբերությանը, օգոստոսի 2-ին ժամը 14:01-ին իրականացրեց Երևան- Հալեպ- Երևան լրացուցիչ առաջին չվերթը, տեղեկացնում է ընկերության մամլո ծառայությունը: «Արմավիա» ընկերությունը Երևանից Հալեպ չվերթը իրականացրեց առանց ուղեվորների՝ պահանջարկի բացակայության պատճառով: Հալեպից Երևան ինքնաթիռը ըստ նախատեսվածի «Զվարթնոց» օդակայան կժամանի օգոստոսի 2-ին ժամը 18:25 – ին: Հալեպից Երևան ուղեվորների թիվը ժամը 16:00-ի դրությանբ կազմում է 47 մարդ: Երևան-Հալեպ-Երևան չվերթը իրականացվում է 50 տեղանոց SAG-200 օդանավով: Հիշեցնենք, որ առաջին լրացուցիչ չվերթը նախատեսված էր օգոստոսի 1-ին, «Բոինգ 108» տեղանոց օդանավով: Սակայն ուղեվորների բացակայության պատճառով այն չկայացավ: Նշվածից ելնելով 108 տեղանոց «Բոինգ» օդանավը օգոստոսի 2-ին փոխարինվեց SAG-200 օդանավով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |