ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - «Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները տեղափոխվել են որակով նոր հարթություն: Մենք կառուցում ենք մեր հարաբերությունները եվրաինտեգրման քաղաքականությանը համահունչ...»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը` ելույթ ունենալով այսօր Երեւանում անցկացված ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի աշխատանքային խմբի նիստում: Այս առաջին նման միջոցառումն է, որն անցկացվում է Հայաստանում: Ի սկզբանե կազմակերպիչների նախաձեռնության համաձայն` աշխատանքային խմբի նիստը պետք է անցկացվեր Հարավային Կովկասի բոլոր մայրաքաղաքներում, սակայն Ադրբեջանի Հայաստանի ներկայացուցիչներին իր մոտ ընդունելուց հրաժարվելը կազմակերպիչներին ստիպել է վերանայել նման նիստը Բաքվում անցկացնելու միտքը: ԱՊՀ երկրներից Կոմիտեի նիստին մասնակցում են Հայաստանի,Վրաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Աղաբեկյանի խոսքերով` ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը «չի բխում րոպեական շահից եւ նպատակներից, այլ հետեւում է պետականություն եւ անվտանգություն կառուցելու երկարաժամկետ պլաններից»: Նա տեղեկացրել է, որ Հայասատանը 2004 թվականին մասնակցել է ՆԱՏՕ-ի 5 զորավարժությունների, իսկ 2005 թվականին նախատեսում է մասնակցել 8 զորավարժությունների: Մասնավորապես, գալիք տարում Հայաստանը կմասնակցի Ուկրաինայում անցկացվելիք զորավարժություններին: Գեներալ Աղաբեկյանը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության նախագծին միանալը: Նա տեղեկացրել է, որ արդեն գալիք տարում պատրաստ կլինի համապատասխան փաստաթուղթը, որի պատրաստման համար ինտեսիվ աշխատանքներ են տարվում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---