Գերմանական Պրետցել ամրոցում սեպտեմբերին կանցկացվի Կոմիտասի անվան երկրորդ մրցույթ-փառատոնը

Գերմանական Պրետցել ամրոցում սեպտեմբերին կանցկացվի Կոմիտասի անվան երկրորդ մրցույթ-փառատոնը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-9-ը գերմանական Պրետցել ամրոցում կանցկացվի Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնը: Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը, այս տարի մրցանակային ֆոնդը կազմելու է 20.000 եվրո: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Վահրամ Եկավյանը:

Այս տարի ժյուրին գլխավորելու է Սաքսոնիա-Անհալտ նահանգի գերմանացի կոմպոզիտորների ասոցիացիայի նախագահ, գերմանացի կոմպոզիտորների ազգային ասոցիացիայի նախագահ, Հալլե քաղաքի «Երաժշտական փառատոնի» կազմակերպիչների գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թոմաս Բուհհոլցը:

Մրցույթ-փառատոնի ժամանակ կատարվելու են Կոմիտասի, հայ ժամանակակից, գերմանացի և այլ երկրների կոմպոզիտորների ստեղծագործություններ: Կազմակերպիչների կարծիքով տաղանդավոր երիտասարդ կատարողների մասնակցությունը հնարավորություն կընձեռի դասական երաժշտության սիրահարներին ներկայացնել հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները նոր փոխադրություններով` որպես անգնահատելի պարգև երաժշտության իրական գնահատողներին:

Փառատոնին նախատեսվում է իրականացնել սեմինարներ, դասախոսություններ, մանկական աշխատանքների ցուցահանդեսներ, հատուկ հրավիրված երաժիշտների մասնակցությամբ համերգներ, վարպետության դասեր և այլն: Մրցույթ-փառատոնի փակման արարողությանը տեղի կունենա գալա համերգ` մրցույթի մրցանակակիրների և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---