Կիրո Մանոյանը վնասակար է համարում հայտարարությունը, որ բոլոր հայերը ցանկանում են լքել Սիրիան

Կիրո Մանոյանը վնասակար է համարում հայտարարությունը, որ բոլոր հայերը ցանկանում են լքել Սիրիան

PanARMENIAN.Net - «Հայ դատի» հայկական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հերքում է այն տեղեկատվությունը, որ Սիրիայի գրեթե ողջ հայ համայնքը պատրաստ է հեռանալ երկրից: «Մենք նման տեղեկատվություն, նման փաստեր չունենք, որ բոլոր հայերը պատրաստ են հեռանալ Սիրիայից: Եվ նման հայտարարությունները վնասակար են: Եվ ասել` ես լսել եմ, որ բոլորն ուզում են հեռանալ, խուճապային տրամադրությունների ստեղծում է»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Մանոյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

Մանոյանի խոսքով, համայնքի ղեկավարության գլխավոր նպատակը նրա պահպանումն է, նրա անվտանգության խնդրի ապահովումը, իսկ Հայաստանը պետք է զբաղվի նրանով, որպեսզի աջակցի նրանց, ովքեր որոշել են հեռանալ Սիրիայից:

Ինչ վերաբերվում է այն պնդումներին, որ Սիրիայի ողջ հայ համայնքը հանդես է գալիս նախագահ Բաշար Ասադի կողմից, ապա, Մանոյանի խոսքով, նախագահի կամ ընդդիմության կողմից հանդես են գալիս առանձին անհատներ, բայց համայնքը չեզոքություն է պահպանում:

Նա նաև հավելել է, որ Ասադի նկատմամբ դրական վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ մարդիկ վարժվել են Ասադների ընտանիքին, որը կառավարում է Սիրիան ավելի քան 40 տարի և նրանք բարյացակամորեն են տրամադրվել կրոնական և ազգային փոքրամասնությունների հանդեպ:

Միաժամանակ Մանոյանը նշել է, որ պետք չէ մտածել, որ ընդդիմության հաղթանակի դեպքում հայ համայնքի համար ավելի վատ կլինի, քան Բաշար Ասադի օրոք: «Չեմ կարծում, որ եթե իշխանությունը փոխվի, ապա ազգային փոքրամասնությունների վիճակն ավելի վատ կլինի, քանի որ հիմնական քաղաքական ուժերը հասկանում են, որ իրենց համար այդքան էլ ձեռնտու չէ դիպչել կրոնական և ազգային փոքրամասնություններին»,- նշել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---