Մինչև 20 տարեկանների շախմատի ԱԱ. Սամվել Տեր-Սահակյանը բարձրացել է 3-րդ հորիզոնական

Մինչև 20 տարեկանների շախմատի ԱԱ. Սամվել Տեր-Սահակյանը բարձրացել է 3-րդ հորիզոնական

PanARMENIAN.Net - Աթենքում մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում կայացել է 5-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Յու Վեիի նկատմամբ և 4,5 միավորով բարձրացել է 3-րդ հորիզոնական:

Այս տուրում հաջող են հանդես եկել նաև Կարեն Գրիգորյանը, ով ավելի ուժեղ է գտնվել Օլիվեր Միկոգից (Հունգարիա): Գրիգորյանն ունի 4 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Հայաստանի 3-րդ ներկայացուցիչ Վահե Բաղդասարյանը հաղթել է Անտոն Պոդոլսկուն

(Ուկրաինա): Նա 3 միավորով 50-րդ հորիզոնականում է: 6-րդ տուրում Տեր-Սահակյանը կխաղա Յու Յունգյուի հետ (Չինաստան), Գրիգորյանը` Ժերեբուխի (Ուկրաինա), իսկ Բաղդասարյանի մրցակիցն է լինելու Ինդիյիչ Ալեքսանդարը (Սերբիա):

Աղջիկների պայքարում Շուշաննա Սարգսյանը զիջել է Լիսա Շուլցին (Հոլանդիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---