«2004 ԹՎԿԱՆԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՏԱՊԱԼՎԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ «ԻՆԵՐՑԻՈՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ»

PanARMENIAN.Net - «Վարդերի հեղափոխության» երեւանյան տարբերակի դեպքում լուրջ կորուստներից հնարավոր չի լինի խուսափել նաեւ այդ երկրում: Շատ ավելի մեծ կորուստներից, քան Վրաստանի դեպքում...Մինչ այժմ Հարավային Կովկասում ռուսական իներցիային հակազդել են անդրկովկասյան հանրապետությունների իներցիոն սցենարները` այժմ ստիպված կլինենք ընդունել, որ իրավիճակն այնտեղ փոխվել է», գտնում է ռուս քաղաքագետ Ս.Մարկեդոնովը իր «Ոչ թե «կենտրոնանալ», այլ գործել» հոդվածում, որը հրատարակվել է «Նեզավիսիմայա գազետայի» հավելված «Դիվանագիտական կուրյերի» վերջին համարում: Հետխորհրդային Կովկասում տարվող ռուսական քաղաքականության պատմության մեջ անցնող տարին կարող է մտնել որպես բեկումնային: Հենց 2004 թվականին Հարավային Կովկասում տեղի է ունեցել ռուսական «իներցիոն» քաղաքական սցենարի վերջնական տապալումը, գտնում է հոդվածի հեղինակը: Իներցիոն սցենարը հիմնվում էր «կովկասյան ուղղությամբ հստակ ռազմավարության բացակայության, Անդրկովկասի նախկին խորհրդային հանրապետությունները Ռուսաստանի «արտաքին քաղաքական սեփականությունը» համարելու, խորհրդամետ գաղափարախոսության, հռետորության, քաղաքական խորհրդանիշների եւ ուժերի վրա կողմնորոշման, «կովկասյան քաղաքականության» հավասարեցումը 1990-ականների սկզբին ձեւավորված ստատուս-կվոյի պահպանման վրա: Ռուսաստանը, գտնում է Ս.Մարկեդոնովը, հանդես է բերել ընդդիմության հետ կառուցողական աշխատանք տանելու, նրա առավել հեռանկարային թեկնածուներին իշխանության գագաթին «հասցնելու» սկզբունքային հրաժարումը: «Ընդ որում պետք է խոսել քաղաքական հաջողության իրական շանսեր ունեցող ընդդիմության, այլ ոչ Վրաստանում Իգոր Գեորգաձեի կամ Ադրբեջանում Այազ Մութալիբովի նման ֆանտոմային ֆիգուրների մասին», շարունակում է նա: Սակայն իրական ընդդիմության հետ երկխոսությունից հրաժարվելը, նրա առաջնորդներին «միջազգային իմպերիալիզմի» հետ համագործակցության մեջ մեղադրելը հղի են մեծ կորուստներով: Ընդդիմության հաղթանակի դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի գործ ունենալ հակառակորդների հետ, որոնց հենց ինքն էլ ժամանակին փակուղի է տարել եւ որոնց հանդեպ չի ունենա ազդեցության ոչ մի լուրջ լծակ: Հայաստանի առնչությամբ ռուսաստանցի քաղաքագետը նկատում է.«Դեռեւս ուշ չէ Հայաստանում ընդդիմադիր հոսանքների զարգացումը եթե ոչ վերահսկել, ապա գոնե լրջորեն «մշակել»:


 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---