«ԵԹԵ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐ ԼԻՆԵԻՆ, ՄԵՆՔ ԿԻՄԱՆԱՅԻՆՔ ԱՅԴ ՄԱՍԻՆ», ԳՏՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - «Այո քրիստոնեկան արմատներին»-վանկարմում էին Իտալիայի ցուցարարները «Հյուսիսային Լիգա» շարժման կողմից Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշման առնչությամբ կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ:

«Եվրոպական քաղաքականության ծագող աստղ», Ֆրանսիայի «Ժողովրդական շարժում» իշխող կուսակցության ղեկավար Նիկոլաս Սարկոզին կրկին արտահայտվել է Թուրքիային «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակ տրամադրելու օգտին ԵՄ-ի լիիրավ անդամության փոխարեն, գրում է «EU Observer»-ի մեկնաբան Ռիչարդ Քարտերը ԵՄ-ի Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու մասին որոշման արձագանքներին նվիրված հոդվածում: «Եթե թուրքերը եվրոպացիներ լինեին, մենք կիմանայինք այդ մասին: Ես կողմ եմ արտոնյալ գործընկերությանը, սակայն նախկինի պես դեմ եմ անդամակցությանը», ասում է Ն.Սարկոզին, որը հույս ունի զբաղեցնել Ֆրանսիայի նախագահի պաշտոնը Ժ.Շիրակից հետո:

Ավստրիայի կանցլեր Վոլֆգանգ Շուսսելը աում է, որ իր երկիրը Ֆրանսիայի պես հանդես է գալու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով հանրաքվեի անցկացման օգտին: Նման կարծիքը , սակայն, քննադատության է արժնացել Նիդերլանդների արտգործնախարար Բերնարդ Բոթի կողմից.«Մենք երբեք չենք ասել Թուրքիային հանրաքվեի հնարավորւթյան մասին: Մենք պետք է ազնիվ լինենք», գտնում է նա: Շվեդական «Dagens Nyheter» թերթը հիշեցնում է Թուրքիայի քրդական փոքրամասնության բողոքների մասին` չնայած, որ Թուրքիայի 70 միլիոնանոց բնակչության 20 միլիոնը քրդեր են, մինչ այժմ արգելքի տակ է գտնվում ոչ միայ քրդական լեզուն, այլ նաեւ «քուրդ» անվանումը,, հիշեցնում է թերթը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---