«ՀԱՐԿԱՎՈՐ Է ՀԻՇԵՑՆԵԼ ՌՈՒՍ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, ՈՐ ՄԵՆՔ ՊԱՐՏԱԿԱՆ ՉԵՆՔ ՆՐԱՆՑ», ԳՏՆՈՒՄ Է «ԱԶԳ» ԹԵՐԹԸ

PanARMENIAN.Net - «Դժվար է ասել, թե ինչ ավարտ կունենար ղարաբաղյան պատերազմը, եթե հայերը հույսները դնեին ռուսների օգնության վրա: Ավելին, ռուս պաշտոնյաներին պետք է հիշեցնել, որ պարտական չենք նրանց պատերազմում մեր տարած հաղթանակի համար: Ընդհակառակը, 1990-1991 թվականների ընթացքում հենց Ադրբեջանն էր Ռուսաստանի (կամ Խորհրդային Միության) ֆորպոստը, եւ ռուսական զորքերը գլխավորեցին Գետաշենի եւ Շահումյանի շրջանների հայկական գյուղերի կոտորածները եւ ազգաբնակչության արտաքսումը...», գրում է «Ազգ» թերթն այսօրվա համարում` անդրադառնալով վերջին ժամանակներս հասարակությունում ծավալված Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բ.Գրիզլովի այն հայտարարության քննարկմանը, որ «Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է» եւ այդ հայտարարության շուրջ հայ պաշտոնյաների, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Ի.Ալիեւի արձագանքին:

Մասնավորապես, վերջինիս առնչությամբ թերթը հիշեցնում է, որ Արցախյան պատերազմում հայերը հաղթել են այն պատճառով, որ հավատացել են իրենց բազկի ուժին` Ադրբեջանի, ինչպես նաեւ մարտական գործողությունների սկզբնական ժամանակահատվածում նրան դաշնակից Կրեմլի հետ հակամարտությունում: Ընդսմին, «Ազգը» գտնում է, որ դա ռուս բարձրաստիճան պաշտոնյաների առաջին վիրավորական հայտարարությունները չեն, որոնք վիրավորական են հայկական կողմի համար: Թերթը գտնում է նաեւ, որ Գրիզլովի խոսքերին հայ ներկայացուցիչների արձագանքը բավականին ուշացած է: Մասնավորապես, հոդվածի հեղինակը կարծիք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ա.Բաղդասարյանը պետք է արձագանքեր Գրիզլովի խոսքերին նույն օրը, երբ դրանք հնչել էին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---