Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը Ուելս կմեկնի օգոստոսի 13-ին

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը Ուելս կմեկնի օգոստոսի 13-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է օգոստոսի 10-ին մեկնարկող Հայաստանի երիտասարդական հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը:

Հայ ֆուտբոլիստները օգոստոսի 10-ին Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի բաց մարզում: Իսկ հաջորդ երկու օրերին թիմը կունենա միայն փակ մարզումներ:

Երիտասարդական հավաքականը Ուելս կմեկնի օգոստոսի 13-ին: Օգոստոսի 15-ին էլ Ռեքսեմ քաղաքի «Ռեյսքուրս Գրաունդ» մարզադաշտում կկայանա Ուելս-Հայաստան երիտասարդական հավաքականների ընտրական հանդիպումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---