Վրաստանը և Մոլդովան միացել են Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Վրաստանը և Մոլդովան միացել են Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցներին

PanARMENIAN.Net - Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրոպական միության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը չորեքշաբթի օրը ողջունել է Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցներին մի շարք երկրների միանալու որոշումը: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պատժամիջոցներին միացել են Խորվաթիան, Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Սերբիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, ինչպես նաև Վրաստանը և Մոլդովան:

«Եվրոպական միությունը հաշվի է առնում և ողջունում այդ պետությունների որոշումները»,- ասվում է Էշթոնի հայտարարությունում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---