Ռուսաստանի ՊՆ-ն առաջիկայում չի պլանավորում գնել իսրայելական անօդաչու թռչող սարքեր

Ռուսաստանի ՊՆ-ն  առաջիկայում չի պլանավորում գնել իսրայելական անօդաչու թռչող սարքեր

PanARMENIAN.Net - Իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերն առաջիկայում Ռուսաստանի կողմից չեն գնվի: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Սուխորուկովը: «Մենք եռամյա պայմանագիր ունենք համատեղ ռուս-իսրայելական ձեռնարկության հետ, քաղաքացիական ավիացիայի գործարան Եկատերինբուրգում: Երբ պայմանագրի ժամկետը լրանա, այդ ժամանակ էլ որոշում կընդունվի` կգնենք, թե ոչ»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքերին, Սուխորուկովը հիշեցրել է, որ անցած տարի ՊՆ-ն սկսել է մի շարք փորձարարական-կոնստրուկտորային աշխատանքներ: Նա հավելել է, որ այն զորային փորձարկումները, որոնք անցկացվում են մշակողների նախաձեռնությամբ, չեն կարող ավարտված համարվել, քանի դեռ այդ սարքերը չեն փորձարկվել իրական մարտական դրության պայմաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---