«ՏԱՐԵՍԿԻԶԲԸ ԿԱՐՈՂ Է ՆՇԱՆԱՎՈՐՎԵԼ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈ՞Վ»

PanARMENIAN.Net - Իշխանամետ դիրքերից հանդես եկող «Գոլոս Արմենիի» ավարտվող տարվա վերջին համարի առաջին էջում թերթը հրապարակել է Աքլորի տարվա մեծ աստղագուշակություն: Այդ աստղագուշակության համաձայն, տարին խոստանում է քաղաքականապես անկայուն լինել: «Մոլորակների աստրոլոգիական ազդեցությունը վկայում է, որ տարեսկիզբը Հայաստանում կարող է նշանավորվել պաշտոնանկություններով եւ անսպասելի նշանակումներով: Եվ Հայաստանում, եւ խնդիրներ ունեցող մյուս երկրներում քաղաքական ասպարեզ դուրս կգան նոր, մեծ, բայց ոչ միշտ դրական էներգետիկ ներուժով մարդիկ», հաղորդում է թերթը` չճշտելով սակայն թե հատկապես որ աստրոլոգիական տվյալների վրա է հիմնված այդ կանխատեսումը: Հոդվածի հետագա բովանդակությունը բուն աստրոլոգիայի հետ քիչ առնչություն ունի, ընդսմին մենք այն չենք հրապարակում:


 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---