Կարեն Բեքարյան. Պետք չէ կապել գազի գնի մասին հայտարարությունը և Եվրասիական միության հարցերով հատուկ հանձնաժողովի ստեղծումը 9 օգոստոսի 2012 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Գազի գնի մասին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունների և հատուկ հանձնաժողովի ստեղծման միջև, որը զբաղվելու է Եվրասիական միության հարցերով, կապ չկա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացում» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը: «Գազի գնի մասին որոշում չի ընդունվել: Ուղղակի ամրագրվել է, որ առկա է փոխադարձ համաձայնություն գազի գնայոցաման սկզբունքների շուրջ»,- հայտարարել է նա: Բեքարյանի խոսքով, կողմերն «ընդունել են գազի միջազգային գների փաստը, որ տարածաշրջանում տարբերություն կա գազի միջազգային գներից և դա պետք է հաշվի առնել, և հայկական տնտեսությունը պետք է պահպանի մրցունակությունը գազի գնի վերջնական որոշումից հետո»: Նա դրա հետ կապել է նաև Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, որ նա «կողմ» է և իր կողմից ջանքեր կգործադրի հայկական տնտեսության և նրա մրցունակության զարգացման համար: «Այժմ մենք գազի գնի մասին համաձայնագիր չունենք: Մենք ունենք այն, որ հակառակ կողմը գիտակցում է մեր կողմից բարձրացված խնդիրները»,- հավելել է փորձագետը: Հայաստանն ու Ռուսաստանը փոխհամաձայնության են եկել հանրապետություն ներմուծվող ռուսական գազի գնի հարցում: Այդ մասին օգոստոսի 8-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսասատնաի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում: «Մենք այսօր խոսել ենք այնպիսի կարևոր թեմայի շուրջ, ինչպիսին է Հայաստան ներմուծբող բնական գազի գինը: Կարծում եմ, որ փոխհամաձայնության ենք եկել դրա ձևավորման սկզբունքների շուրջ»,-ասել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |