Էմի Ուայնհաուսի Rehab երգը NME ամսագրի վարկածով դարձել է վերջին 60-ամյակի լավագույն երգը (վիդեո)

Էմի Ուայնհաուսի Rehab երգը NME ամսագրի վարկածով դարձել է վերջին 60-ամյակի լավագույն երգը

PanARMENIAN.Net - NME բրիտանական անվանի երաժշտական ամսագիրն ընտրել է վերջին 60 տարվա 20 լավագույն երգերը, որտեղ Էմի Ուայնհաուսի Rehab-ը վարկանիշում զբաղեցրել է առաջին տեղը: Ակցիան նվիրված է հրատարակության 60-ամյա հոբելյանին:

«NME» կյանքում 60 տարվա ընթացքում 20 լավագույն երգերը» քվեարկությունում ներկայացվել են 100 երգեր: NME.com կայքի օգտագործողները վերջին շաբաթների ընթացքում քվեարկել են իրենց կարծիքով 20 լավագույն երգերի համար:

Հետաքրքիր է, որ Ուայնհաուսը գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչն է այս ցուցակում: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են The Killers և Joy Division խմբերը:

«60 տարվա ընթացքում 20 լավագույն երգերը».

Amy Winehouse – Rehab;

The Killers – Mr. Brightside;

Joy Division – Love Will Tear Us Apart;

The Strokes – Last Nite;

Nirvana – Smells Like Teen Spirit;

The Cure – Boys Don’t Cry;

The Smiths – There Is A Light That Never Goes Out;

The Clash – London Calling;

Arctic Monkeys – I Bet You Look Good On The Dancefloor;

The Kinks – You Really Got Me;

Oasis – Wonderwall;

The Smiths – How Soon Is Now;

The White Stripes – Seven Nation Army;

The Who – My Generation;

Pulp – Common People;

David Bowie – Heroes;

The Rolling Stones – Paint It Black;

The Beatles – Eleanor Rigby;

Bob Dylan – Like A Rolling Stone;

The Verve – Bitter Sweet Symphony.

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---