Ջրհեղեղի պատճառով փլուզվել է Չինական մեծ պարսպի մի հատված

Ջրհեղեղի պատճառով փլուզվել է Չինական մեծ պարսպի մի հատված

PanARMENIAN.Net - Չինաստանի հյուսիսում գտնվող Հեբեյ նահանգում ինտենսիվ աշխատանքներ են ծավալվել երկարատև հորդառատ անձրևների պատճառովՉինական մեծ պարսպի հատվածի քանդվելու վայրում: Փլուզումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ջրի ուժեղ հոսքը ողողել է հիմքը, որի հետևանքով քանդվել է պատի 36 մետր հատված

Ներկա պահին մասնագետները մաքրել են փլուզված հատվածը և շարունակում են ամրապնդել պատի այլ հատվածների հիմքը, որոնց վրա հայտնվել են ճեղքեր:

Չինական պարիսպը կառուցվել է Մին դինաստիայի կառավարման շրջանում (1368-1644 թթ.):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---