Նիկոլաս Քեյջն ու Քլինթ Իսթվուդը կարող են ընգրկվել «Անզսպելիները 3»-ում14 օգոստոսի 2012 - 11:49 AMT PanARMENIAN.Net - «Անզսպելիները» կարող է ավելի շատ հանրաճանաչ դերասանների ընդգրկել երրորդ ֆիլմում: Ինչպես հաղորդում է aceshowbiz.com-ը, պրոդյուսեր Ավի Լերները հայտնել է, որ «Անզսպելիները 3»-ում նկարահանելու համար բանակցում է Նիկոլաս Քեյջի, Քլինթ Իսթվուդի և Հարիսոն Ֆորդի հետ: «Մենք գտնում ենք, որ Քլինթ Իսթվուդը տղերքից մեկը պիտի լինի, քանի որ արդեն պատկերացնում ենք նրա կերպարը: Մենք բանակցում ենք նաև Հարիսոն Ֆորդի հետ և ուզում ենք այդ հարցի շուրջ զրուցել նաև Ուեսլի Սնայփսի հետ, երբ նա վերադառնա բանտից: Ես ձեզ ևս մեկ անուն կտամ. մեր նոր ֆիլմում կնկարահանվի Նիկոլաս Քեյջը»,- ասել է նա Total Film-ի հետ զրույցում: Բացի այդ, Լերները տեղեկացրել է, որ մտադիր է երրորդ սերիայում հետ բերել Միկի Ռուրկին: «Մենք պատրաստվում ենք ֆիլմ վերադարձնել Միկի Ռուրկին, եթե նա չափազանց խելառ չլինի: Ինձ դուր է գալիս Միկին»,- նշել է պրոդյուսերը: «Անզսպելիները 2» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |