Իրանի նախագահն առաջարկում է ստեղծել միջնորդական դատարան մահմեդական երկրների համար

Իրանի նախագահն առաջարկում է ստեղծել միջնորդական դատարան մահմեդական երկրների համար

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավարների արտահերթ հանդիպման շրջանակներում, որը տեղի է ունենում Մեքքայում, հանդես է եկել մահմեդական հասարակությունում առկա խնդիրների և հարցերի կարգավորման ու մահմեդական երկրների միջև ինստիտուտի ստեղծման նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է նախագահի կայքում տեղադրված նրա ելույթի տեքստում:

«Տարբեր խմբերի և պետությունների միջև տարաձայնությունները կարգավորելու, եղբայրական մթնոլորտ ստեղծելու և մահմեդական երկրներում հիմնարար բարեփոխումներ անցկացնելու համար առաջարկում եմ ստեղծել արդարադատության մարմին (միջնորդական դատարան) լայն լիազորություններով, արդար և թափանցիկ դատական գործիքներով, որի կազմի մեջ կմտնեին հավատացյալ, գործին հավատարիմ և արդար մարդիկ»,- ասվում է նրա ելույթում:

Ահմադինեժադը նշել է, որ պետական կառույցի քաղաքական մոդելը, որի դեպքում մի կողմն իր պայմանները թելադրում է մյուսին, ինչպես վարվում են արևմտյան երկրները, «չի կարող օրինակ լինել մահմեդական պետությունների համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---