16 օգոստոսի 2012 - 14:42 AMT
Կառավարությունը հետաձգել է «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» նախագծի եզրակացությունը

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 16-ի նիստում հետաձգել է «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների ցեղասպանության դատապարտման մասին» նախագծին եզրակացություն տալը:

Հայաստանի ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը հիշեցրել է, որ Հունաստանի խորհրդարանը 1994-ին որոշում է ընդունել մայիսի 19-ը հայտարարել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, իսկ 1998-ին ընդունված որոշման համաձայն սեպտեմբերի 14-ը ճանաչվել է Փոքր Ասիայի հուների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

«Ընդունված որոշման մեջ խոսվում է միայն պոնտոսահույների ցեղասպանության քննարկման մասին, ինչը կարող է տարաձայնությունների պատճառ դառնալ: Մենք կարծում ենք, որ միայն այս հարցը ճշտելու դեպքում կառավարությունը կարող է տալ իր եզրակացությունը»,- ասել է նա: