ՀՀ ՊՆ. ՀԱՊԿ ԱԱՀՈՒ զորավարժություններն իրենց ծավալով և բնույթով աննախադեպ կլինեն Հայաստանի համար

ՀՀ ՊՆ. ՀԱՊԿ ԱԱՀՈՒ զորավարժություններն իրենց ծավալով և բնույթով  աննախադեպ կլինեն Հայաստանի համար

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) «Փոխազդեցություն 2012» զորավարժություններն իրենց ծավալով և բնույթով աննախադեպ կլինեն Հայաստանի համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, «զորավարժություններն առավելագույնս մոտ կլինեն մարտական գործողություններին»:

Նա նշել է, որ զորավարժությունների մասնակիցների համար արդեն կառուցվել է Հայաստանի համար աննախադեպ վրանային ճամբար:

Ինչ վերաբերվում է զինծառայողների և տեխնիկայի կոնկրետ քանակությանը, որոնք կմասնակցեն տարբեր երկրներից, ապա Հովհաննիսյանը խոստացել է, որ առաջիկայում ՊՆ-ն ստույգ տեղեկատվություն կտարածի:

ՀԱՊԿ ԱԱՀՈՒ համատեղ զորավարժությունները տեղի կունենան 2012-ի սեպտեմբերին Հայաստանում:

Զորավարժությունների հիմնական թեման կդառնան երկրների զորքերի միավորված խմբավորման գործողությունները պայմանական հակառակորդի հարձակման և հակահարձակման անցնելու դեպքում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---