Աֆղանստանում սպանվել են երկու ԱՄՆ զինծառայողներ, ենթադրվում է, որ հանցագործն աֆղանցի ոստիկան է

Աֆղանստանում սպանվել են երկու ԱՄՆ զինծառայողներ, ենթադրվում է, որ հանցագործն աֆղանցի ոստիկան է

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Աֆղանստանի հարավ-արևմուտքում սպանվել են երկու ամերիկյան զինծառայողներ, հաղորդել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Տվյալների համաձայն, նրանց սպանել է աֆղանական ոստիկանը:

Պատահարի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ընթացիկ տարում անցած տարվա համեմատ ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա աֆղանցի զինծառայողների հարձակումները կրկնապատկվել են և հասել 29-ի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---