Ինգա Զառաֆյան. Թեժ սարի հանքավայրի շահագործումը կվտանգի Սևանա լճի էկոհամակարգը18 օգոստոսի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Թեժ սարի հանքավայրի շահագործումը կվտանգի Սևանա լճի էկոհամակարգը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը: Նա շեշտեց, որ եթե նեֆելինային սիենիտների հանքավայրը շահագործվի, ապա դա լուրջ վնաս կհասցնի Սևանա լճի էկոլոգիային, քանի որ հանքավայրի անմիջական հարևանությամբ են գտնվում լճի ջրահավաք ավազանը կազմող Մարմարիկ և Աղստև գետերն իրենց վտակներով, ինչպես նաև Մարմարիկի ջրամբարը: Մինչդեռ հանքավայրերի շահագործումը թույլատրելի է Սևանի ջրահավաք ավազանից առնվազն 4000մ հեռավորության վրա: «Հանքավայրի շահագործումը լուրջ վտանգ կներկայացնի մեր քաղցրահամ ջրերի պաշարների համար, իսկ դա բնապահպանական աղետի սկիզբը կլինի: Եթե կորցնենք Սևանը, կկորցնենք Հայաստանը: Մենք պետք է կանխենք Թեժ սարի հանքավայրի շահագործումը»,- ասաց նա` հավելելով, որ այս հարցի առնչությամբ կազմակերպվել և կազմակերպվում են հանրային քննարկումներ: Թեժ սարի նեֆելինային սիենիտների հանքավայրը գտնվում է Մեղրաձոր և Արտավազդ գյուղերի միջնամասում, Թեժ սարի արևելյան ու հարավային լանջերին: Հանքավայրի ընդհանուր տարածքը 125հա, այն նախատեսվում է շահագործել բաց եղանակով: Հանքավայրի մոտակա բոլոր ձորակներն ու հարթությունները օգտագործվելու են ջարդիչ-տեսակավորող կայանքի, մակաբացման, բերվածքային ապարների ու պոչամբարների համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |