Լիբիայի իշխանությունները ձերբակալել են ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Մուամմար Քադդաֆիի 30 կողմնակիցների

Լիբիայի իշխանությունները ձերբակալել են ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Մուամմար Քադդաֆիի 30 կողմնակիցների

PanARMENIAN.Net - Լիբիայի իշխանությունները հայտարարել են 32 մարդկանց ձերբակալության մասին, որոնք կասկածվում են օգոստոսի 19-ին Տրիպոլիում տեղի ունեցած ահաբեկչությունները կազմակերպելու մեջ, հաղորդում է Reuters-ը: Նրանք բոլորն էլ 2011-ին սպանված Մուամմար Քադդաֆիի կողմնակիցներն են:

Օգոստոսի 19-ին Տրիպոլի քաղաքում որոտացել են երկու հուժկու պայթյուններ, ինչի արդյունքում վիրավորվել է 2 մարդ: Պայթուցիկ սարքերից մեկը տեղադրված է եղել ՆԳՆ շենքի մոտակայքում, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---