Հենրիխ Մխիթարյան. Շնորհակալություն գործընկերներին, որ օգնում են գոլ խփել (վիդեո)

Հենրիխ Մխիթարյան. Շնորհակալություն գործընկերներին, որ օգնում են գոլ խփել

PanARMENIAN.Net - «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր բարձր արդյունավետությունը (10 գոլ Ուկրաինայի առաջնության վեց խաղերում): Վերջին խաղում հայ ֆուտբոլիստը երեք գնդակ է ուղարկել «Չեռնոմորեցի» դարպաս, և «Շախտյորը» հաղթել է 5:1 հաշվով:

«Ինչպե՞ս եմ ես դա անում: Դա ես չեմ անում, դա ողջ թիմն է անում: Շնորհակալություն գործընկերներին, որ օգնում են գոլ խփել: Գլխավորը, որ մենք յուրաքանչյուր խաղում հաղթում ենք: Անհատական ձեռքբերումները երկրորդ պլանում են»,- ասել է Մխիթարյանը:

Ֆուտբոլիստի խոսքով, «Չեռնոմորեցի» դարպասի առաջին գրավումը թիմին համոզվածություն է հաղորդել, բայց հակառակորդն էլ չի կորցրել իրեն:

«Նրանք կարող էին գոլ խփել և հավասարեցնել հաշվիը, բայց մենք պաշտպանությունում կենտրոնացած էինք խաղում և խփեցինք երկրորդ գնդակը, հետո ևս երեքը»,- Մխիթարյանի խոսքերը հաղորդում է championat.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---