Աֆղանստանում զինվորականների նկատմամբ բռնության աճն անհանգստացնում է ԱՄՆ ուժային գերատեսչություններին

Աֆղանստանում զինվորականների նկատմամբ բռնության աճն անհանգստացնում է ԱՄՆ ուժային գերատեսչություններին

PanARMENIAN.Net - Գեներալ Մարտին Դեմպսին` ԱՄՆ շտաբերի պետերի միավորված հանձնաժողովի ղեկավարը, քննարկել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարության հետ զինվորականների վրա հարձակումների քանակի կտրուկ ավելացումը` անհանգստություն հայտնելով այդ փաստի հետ կապված:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, վերջին նման դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը. աֆղանցի ոստիկանի համազգեստով մարդը սպանել է ՆԱՏՕ-ի ուժերի զինվորականի:

Անցած երկու շաբաթվա ընթացքում հարձակումների արդյունքում սպանվել են ՆԱՏՕ-ի ուժերի 9 զինծառայողներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---