«Սովրեմեննիկ» թատրոնը վերանորոգման համար կփակվի 2013-ի մայիսին

«Սովրեմեննիկ» թատրոնը վերանորոգման համար կփակվի 2013-ի մայիսին

PanARMENIAN.Net - Մոսկվայի նշանավոր «Սովրեմեննիկ» թատրոնը վերանորոգման համար կփակվի 2013-ի մայիսին, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է թատրոնի գրական մասի վարիչ Եվգենիա Կուզնեցովան:

Ավելի վաղ Մոսկվայի մշակույթի բաժնի ղեկավար Սերգեյ Կապկովն ասել էր, որ թատրոնը վերանորոգման համար կփակվի 2012-ի հոկտեմբերի 1-ին:

Ինչպես հաղորդվում է մշակույթի բաժնի կայքում, վերանորոգման առաջին փուլը կսկսվի 2013-ի մայիսին:

Հիմնական շենքի վերանորոգումը կսկսվի 2014-ի մայիսից և կտևի շուրջ մեկ տարի: Ենթադրվում է, որ այդ շրջանում թատրոնի խումբը կմեկնի հյուրախաղերի և ելույթ կունենա այլ մոսկովյան բեմերում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---