Որոշվել են Սան Պաուլուում և Բիլբաոյում շախմատի Մեծ սաղավարտի եզրափակչի ժամկետները

Որոշվել են Սան Պաուլուում և Բիլբաոյում շախմատի Մեծ սաղավարտի եզրափակչի ժամկետները

PanARMENIAN.Net - Բիլբաոյի և Սան Պաուլուուի քաղաքապետարանները պաշտոնապես հայտարարել են երկու քաղաքների միջև համաձայնագրի ստորագրման մասին շախմատի Մեծ սաղավարտի հինգերորդ գավաթի եզրափակչի անցկացման վերաբերյալ: Գավաթի առաջին մասը տեղի կունենա Սան Պաուլուում սեպտեմբերի 14-29-ը, երկրորդ մասը` Բիլբաոյում հոկտեմբերի 8-13-ը:

Մեծ սաղավարտում հանդես կգան Մագնուս Կառլսենը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Վասիլի Իվանչուկը և Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---