ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԱԽԱԳԱՀԻ ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՄԲՈՒՄ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում իր աշխատանքն է ավարտել բանկերի վերահսկման տարածաշրջանային խմբի հերթական կոնֆերանսը, որին մասնակցում էին Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Կիրգիզիայի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է «Ռեգնւմ» գործակալությունը, կոնֆերանսի արդյունքում Հայաստանը ընտրվել է Բազելի կոնֆերանսի բանկերի վերահսկման տարածաշրջանային խմբի նախագահ: Աշխատանքը կղեկավարի Հայաստանի Կնետրոնական բանկի նախագահ Տ.Սարգսյանը: Նա նշել է, որ «փորձի փոխանակումը թույլ կտա պարզել Հայաստանում Բազելյան չափանիշների ներմուծման փուլերը»: Հաջորդ կոնֆերանսը կկայանա նույնպես Հայաստանում ընթացիկ տարվա հոկտեմբերին:




 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---