ԵԱՀԿ ԽՎ նախագահը Վրաստանի նախընտրական քարոզարշավում տեսել է «լենինիզմի նշաններ»

ԵԱՀԿ ԽՎ նախագահը Վրաստանի նախընտրական քարոզարշավում տեսել է «լենինիզմի նշաններ»

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորին Վրաստանի նախընտրական քարոզարշավում տեսնում է «լենինիզմի նշաններ»: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքով, լենինիզմի նշաններ նա տեսնում է կուսակցությունների` միմյանց ոչնչացնելու փորձերում: «Ես համոզված եմ, որ Վրաստանը կարող է անցկացնել այդ ընտրությունները, որոնք շատ կարևոր են ոչ միայն նրա համար, այլ նաև Եվրոպայի: Լենինիզմը դրսևորվում է նրանում, որ կուսակցությունները ոչ ներկայացնում են իրենց ծրագրերը, այլ փորձում ոչնչացնել միմյանց, սեփական թշնամիներին: Այս երկրում չկան թշնամիներ, կան միմյանցից տարբերվող կուսակցություններ: Նրանք պետք է աշխատեն, որպեսզի ծանոթացնեն բնակչությանն իրենց ծրագրերի և հայացքների հետ»,- հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---