Կառավարությունը հաստատել է թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներմուծման պահանջները

Կառավարությունը հաստատել է թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներմուծման պահանջները

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն օգոստոսի 23-ի նիստում որոշում է ընդունել Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները հաստատելու մասին:

Ինչպես հաղորդել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, մինչև 2015-ի հունվարի 1-ը պետք է ավարտվեն թվային համակարգի ներմուծման աշխատանքները գործող անալոգային համակարգի փոխարեն: Այդ նպատակով ստեղծվել է փորձագիտական հանձնաժողով, որը քննարկել է հարցը 10 ընկերությունների հետ, որոնք հայտ են ներկայացրել մրցույթին մասնակցելու համար:

Դրա հետ կապված վարչապետը նշել է, որ մասնագետները մշակել են թվայնացում անցկացնելու համար տեխնիկական պահանջները, որոնք այսօր հաստատում է Հայաստանի կառավարությունը, որից հետո անցկացվելու է մրցույթ կապալառու ընկերության ընտրության համար, որն էլ իր վրա է վերցնելու թվայնացման աշխատանքը: «Մենք պարտավորություններ ունենք ԵՄ դիմաց, որ Հայաստանը մինչև 2015-ի հունվարի 1-ը կկատարի հեռուստառադիոհեռարձակման թվայնացում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---