ՄԱՐՏԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հերթական հանդիպումը Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո պատրիարք Ալեքսի II-ի հովանավորությամբ տեղի կունենա մարտի 10-ին Մոսկվայում, հաղորդել է լրագրողներին Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն: «Այդ հանդիպման նպատակն է կրոնական գործիչների աջակցությունը երեք երկրների քաղաքական ղեկավարներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնման գործում»,-ասել է Ա.Փաշազադեն:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---