Ղրղզստանի նախագահը արձակել է կառավարությունը

Ղրղզստանի նախագահը արձակել է կառավարությունը

PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբեևը օգոստոսի 24-ին ստորագրել է հրամանագիր` կառավարության արձակման մասին, հաղորդում է երկրի ղեկավարության մամլո ծառայությունը:

Կառավարությունն արձակվել է` կապված այն ձևավորած կառավարական կոալիցիայի մեծամասնությունում առկա պառակտման հետ:

Օգոստոսի 22-ին Ղրղզստանի կառավարության միանգամից 2 խմբակցություններ հայտարարել են կոալիցիայից դուրս գալու մասին, ինչի պատճառով վերջինս դադարեցրել է իր գոյությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---