Երևանում կստեղծվի «Հայ-իտալական առևտրային ընկերակցություն»

Երևանում կստեղծվի «Հայ-իտալական առևտրային ընկերակցություն»

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին Խորենացի 7 հասցեում կկայանա «Հայ-իտալական առևտրային ընկերակցություն. Իրավանական անձանց միության» պաշտոնական բացումը:

Ինչպես հաղորդում է Հայաստանում Իտալիայի դեսպանատան մամլո ծառայությունը, բացման պաշտոնական արարողության համար հանրապետություն կայցելի Իտալիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մարտա Դասուն:

«Հայ-իտալական ընկերակցություն. Իրավաբանական անձանց միությունը» ստեղծվել է Իտալիայի դեսպանատան, հայկական իշխանությունների, գործարար միջավայրի աջակցությամբ Իտալիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական երկկողմանի համագործակցության զարգացման նպատակով:

Նախատեսվում է, որ նոր միավորումը հետագայում կմտնի «Assocamerestero» արտասահմանում իտալական առևտրային պալատների միջազգային ցանցի մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---