Թեհրանը պատրաստ է բանակցությունների հրավիրել Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներին

Թեհրանը պատրաստ է բանակցությունների հրավիրել Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներին

PanARMENIAN.Net - Իրանը պլանավորում է «Չմիանալու շարժման» անդամ-երկրների 16-րդ գագաթնաժողովում առաջարկությամբ հանդես գալ Սիրիայում ճգնաժամը հաղթահարելու համար, հաղորդում է «Ալ Քուդս ալ արաբի» կայքը:

Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի խոսքով, «Թեհրանի կողմից պատրաստված առաջարկն աչքի է ընկնում իրատեսությամբ»:

Սալեհին կրկին հաստատել է Թեհրանի հավատարմությունը Բաշար Ասադի ռեժիմին, համոզմունք հայտնելով, որ սիրիական ճգնաժամը կարելի է կարգավորել ընդդիմության և կառավարության միջև բանակցությունների ճանապարհով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---