ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԴԱՏԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

PanARMENIAN.Net - Երեկ Բուդապեշտի դատարանում տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատական նիստը: Ըստ Բուդապեշտից ստացված տեղեկատվության, դատարանը նախատեսում էր սկզբում հարցաքննել երկու վկաներին Ադրբեջանից եւ Լատվիայից, որոնք սակայն չեն մասնակցել դատավարությանը: Դատարանում քննարկումներ են ընթացել Ռ.Սաֆարովի հոգեբանական վիճակի մասին տեղի բժշկական փորձագետներից մեկի եզրակացության վերաբերյալ: Ադրբեջանցի փորձագետները իրենց դիտարկուներն են ներկայացրել դատաբժշկական փորձագիտության ներկայացուցիչներին փաստաբան Պետեր Զալայի օգնությամբ: Ադրբեջանցի փորձագետների դիտողությունների մի մասն ընդունվել է, մյուսները մերժվել են: Փաստաբանների նապատակն է եղել հիմնավորել եզրակացության անիրավացի լինելը եւ հասնել այն բանին, որ դատաբժշկական փորձագիտության մասնագետներ հրավիրվեն Բաքվից: Սակայն դատավորը դրա հետ չի համաձայնվի: Միեւնույն ժամանակ դատարանը որոշում է կայացրել Ռ.Սաֆարովի կրկնական հետազոտման մասին հունգարական դատաբժշկական փորձագետների կողմից: Դատը հետաձգվել է մինչեւ մայիսի 10-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---