Արդեն հաջորդ տարի Իրանը կսկսի զորքերը վերազինել սեփական արտադրության ԶՀՀ-ներով

Արդեն հաջորդ տարի Իրանը կսկսի զորքերը վերազինել սեփական արտադրության ԶՀՀ-ներով

PanARMENIAN.Net - Իրանի հաջորդ տարի կսկսի իր զորքերը հարստացնել սեփական արտադրության զենիթա-հրթիռային համակարգերով, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մուհամմադ Իսլամին, հաղորդում է FARS գործակալությունը:

Ըստ նրա, Իրանական արտադրության ԶՀՀ-ները համարժեք են ռուսական С-300 զենիթա-հրթիռային համակարգին և կարող են նմանատիպ առաջադրանքներ կատարել:

Ինչպես հայտնի էր, ավելի վաղ Ռուսաստանը Իրանի հետ С-300 մատակարարման վերաբերյալ 1 մլրդ դոլարի պայմանագիր էր կնքել: Սակայն Արևմուտքի կողմից ընդունված էմբարգոյից հետո, Մոսկվան չեղյալ է համարել պայմանագիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---