Վենեսուելայի նավթի վերամշակման խոշորագույն գործարանում գազի պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ

Վենեսուելայի նավթի վերամշակման խոշորագույն գործարանում գազի պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ

PanARMENIAN.Net - Վենեսուելայում նավթի վերամշակման գործարանում գազի պայթյունի արդյունքում զոհվել է 7 մարդ, ևս 48-ը վիրավորվել է: Այս մասին օգոստոսի 25-ին հաղորդում է Reuters-ը` հղելով տեղական հեռուստատեսությանը:

Ըստ նախնական տվյալների, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն:

Իշխանությունների հայտարարությամբ, ներկայումս իրավիճակը վերահսկողության տակ է, կրկնակի պայթյունի վտանգ չկա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---