Թամարա Ստեփանյանի «Փետրվարի 19» Լիբանանի կինոփառատոնի լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել27 օգոստոսի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Թամարա Ստեփանյանի «Փետրվարի 19» կինոնկարը Լիբանանի 10-րդ հոբելյանական կինոփառատոնի լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել: 34 րոպեանոց կինոժապավենին մրցանակ է շնորհվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) կողմից` $6 500: Խաղարկային ֆիլմերից հատուկ մրցանակ է ստացել Ալեն Սաումայի «Կապույտ գիծը»: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից շնորհվող լավագույն վավերագրական ֆիլմի կոչմանը և $3 000-ին արժանացել է Ուիսամ Թանիոսի «Հետևանքը»: Հատուկ մրցանակը բաժին է հասել Ամանդա-Հոմսի Օթոսոնի «Յասադն ու հակասությունների թագուհին»: Լավագույն դեբյուտային ֆիլմ է ճանաչվել և $1 000 պարգև ստացել Նաղամ Աբուդի «Պատուհանից այն կողմ» կինոնկարը, իսկ հատուկ մրցանակը ստացել է Պասկալ Աբու Համրայի «Ձիթապտղի ծառերն իմ հետևում» ֆիլմը: Լիբանանի կինոփառատոնը տեղի ունեցավ օգոստոսի 23-26 մայրաքաղաք Բեյրութում: Բացի Թամարա Ստեփանյանից, փառատոնին «Բեշիրը նրանց համար այն էր, ինչ Բոուին ինձ համար» ֆիլմով մասնակցում էր ևս մեկ հայազգի ռեժիսոր` Փանոս Աբրահամյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |