Արևմուտքի դիվանագետները խոստացել են օգնել Սիրիային այն դեպքում, եթե նա խզի հարաբերություններն Իրանի և «Հեզբոլահի» հետ

Արևմուտքի դիվանագետները խոստացել են օգնել Սիրիային այն դեպքում, եթե նա խզի հարաբերություններն Իրանի և «Հեզբոլահի» հետ

PanARMENIAN.Net - Արևմտյան դիվանագետները խոստացել են Սիրիային կարգավորել երկրում ճգնաժամն այն դեպքում, որ Դամասկոսը խզի հարաբերություններն Իրանի և «Հեզբոլլահ» շիիթական խմբավորման հետ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ նախկին ղեկավար Վալիդ Մուալեմը:

«Երբ ճգնաժամը սկսվում էր, արևմտյան դիվանագետն ասել էր մեզ, որ դրա հետևում կանգնած առանցքային հարցերից են Սիրիայի և Իրանի, Սիրիայի և «Հեզբոլլահի», Սիրիայի և ՀԱՄԱՍ-ի միջև հարաբերությունները: Եթե մենք կարգավորենք այդ հարցը, նրանք կօգնեն մեզ վերջ տալ ճգնաժամին: Բայց ոչ ոք չի ասել մեզ, թե ինչու է Սիրիային արգելված հարաբերություններ ունենալ Իրանի հետ, որի հետո սերտ կապեր ունեն Պարսից ծոցի շատ պետություններ»,- հայտարարել է ԱԳՆ նախկին ղեկավարը բրիտանական Independent թերթին տված հարցազրույցում:

Դիվանագետը նաև նշել է, որ սիրիական իշխանությունների կարծիքով, «Դամասկոսի դեմ գործող հիմնական խաղացողն ԱՄՆ-ն է, որը մնացած պետություններին վերածել է գործիքների»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---