Մասուդ Ջազաիրի. Իրանը կվերադարձնի ԱՄՆ-ում սառեցված ակտիվները, թեկուզ 50 տարի անց, թեկուզ ուժի միջոցով

Մասուդ Ջազաիրի. Իրանը կվերադարձնի ԱՄՆ-ում սառեցված ակտիվները, թեկուզ 50 տարի անց, թեկուզ ուժի միջոցով

PanARMENIAN.Net - Թեկուզ 50 տարի անց, սակայն Իրանը կվերադարձնի ԱՄՆ-ում սառեցված իր ակտիվները, եթե պահանջվի, անգամ ուժի կիրառմամբ, ասել է Իրանի ԶՈւ հրամանատարի տեղակալ Մասուդ Ջազաիրին, երեքշաբթի օրը հաղորդում է IRNA գործակալությունը:

«Իրանական ակտիվների սառեցումը տնտեսական ահաբեկչություն է և ազգային ունեցվածքի կողոպուտ: Ցավոք, ԱՄՆ-ն հաջողություններ է գրանցում ահաբեկչության այդ ոլորտում, ինչպես և մյուսներում»,-հայտարարել է նա:

ԱՄՆ և Իրանի միջև հարաբերությունները խզվել են այն բանից հետո, ինչ Թեհրանում ամերիկյան դեսպանատունը գրավվել էր Իսլամական հեղափոխությունից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---