«WASHINGTONPOST». ԻՐԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կարող է փորձել մեկուսացնել Իրանը միջազգային հանրությունից, սակայն դա չի խանգարի Հայաստանին խորացնել հարաբերությունները իր հարավային հարեւանի հետ: Այդ մասին ասվում է «Washingtonpost» թերթում հրապարակված «Իրանը եւ Հայաստանը խորացնում են հարաբերությունները» հոդվածում: Ինչպես նշվում է հոդվածում, Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին Երեւան կատարած այցի ժաման հայտարարել է, որ Երեւան-Թեհրան համագործակցությունը բխում է փոխադարձ շահերից եւ կնպաստի տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հաստատմանը: Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Խաթամին նշել է, որ Իրանը աջակցում է Հայաստանին` համոզված լինելով, որ փոխշահավետ համագործակցությունը կնպաստի Կովկասի զարգացմանն ու անվտանգությանը: Իր հերթին, Սերժ Սարգսյանը ապագայում երկկողմ հարաբերությունների զարգացման հույս է հայտնել` նշելով, որ համագործակցությունը մշակույթի, կրթության եւ տնտեսության ոլորտներում բխում է տարածաշրջանի շահերից: Բացի այդ, Սարգսյանը ավելացրել է, որ երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի եւ Իրանի միջեւ չափազանց արդյունավետ կլիներ Հյուսիս-Հարավ միջանցքի հաստատման համար:












 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---