Միթ Ռոմնին Հանրապետական կուսակցությունից հաստատվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու

Միթ Ռոմնին Հանրապետական կուսակցությունից հաստատվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու

PanARMENIAN.Net - Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին Հանրապետական կուսակցությունից պաշտոնապես հաստատվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու: Երեքշաբթի օրը նման որոշում են ընդունել կուսակցության համագումարի պատվիրակները:

Հիմա Ռոմնին պետք է տա իր ձևական համաձայնությունը նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում առաջադրվելու համար:

Սպասվում է, որ նա դա կանի հինգշաբթի օրը «Տամպա բեյ թամս ֆորում» մարզասրահում տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությամբ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---