Panasonic-ը ստեղծել է աշխարհում ամենամեծ 3D էկրանը, որը չի պահանջում հատուկ ակնոցներ

Panasonic-ը ստեղծել է աշխարհում ամենամեծ 3D էկրանը, որը չի պահանջում հատուկ ակնոցներ

PanARMENIAN.Net - Ճապոնական Panasonic կորպորացիան մշակել է աշխարհի ամենամեծ 3D էկրանը, որը չի պահանջում հատուկ ակնոցներ, հաղորդվում է ընկերության մամլո հաղորդագրությունում:

Նոր պլազմային էկրանի անկյունագիծը կազմում է 103 դյույմ: Panasonic-ում հույս ունեն, որ նոր էկրանով կհետաքրքրվեն թանգարանները և պատկերասրահները, ինչպես նաև կրթական հաստատությունները:

Panasonic-ը նորույթը պլանավորում է ներկայացնել IFA 2012 ցուցահանդեսում, որը բացվում է այս շաբաթ Բեռլինում: Նոր էկրանը դեռ նախատեսված չէ խանութներում վաճառքի համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---