Վրաստանը կականապատի ՌԴ հետ սահմանի այն հատվածը, որտեղից կարող են գրոհայիններ ներթափանցել

Վրաստանը կականապատի ՌԴ հետ սահմանի այն հատվածը, որտեղից կարող են գրոհայիններ ներթափանցել

PanARMENIAN.Net - Վրացի սակրավորների ստորաբաժանումները կենտրոնացվել են Լոպոտա կիրճում, որը տեղակայված է Ռուսաստանի հետ սահմանի մերձակայքում, որտեղ ավելի վաղ անցկացվել էր գրոհայինների դեմ ուղղված հատուկ օպերացիա. վերջիններս Վրաստան էին թափանցել Դաղստանից: Այս մասին հաղորդում է «Թրենդը»:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, սակրավորները կականապատեն Ռուսաստանի հետ սահմանի այն հատվածը, որտեղից երկիր կարող են թափանցել գրոհայիններ: Այս նորության առնչությամբ պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չկան: Ինչպես նշում է ՌԲԿ-ն, օգոստոսի 29-ին Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ ուժայն կառույցների աշխատակիցները հատուկ օպերացիա էին անցկացրել դիվերսանտների դեմ, ովքեր եկիր էին թափանցել Դաղստանից: Օպերացիայի ընթացքում հաջողվել էր ոչնչացնել 11 գրոհային:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---