Ըստ ճապոնական դատարանի, Samsung Electronics-ը չի խախտել Apple-ի պատենտային իրավունքները

Ըստ ճապոնական դատարանի, Samsung Electronics-ը չի խախտել Apple-ի պատենտային իրավունքները

PanARMENIAN.Net - Apple կորպորացիան Ճապոնիայում տանուլ է տվել Samsung Electronics-ի դեմ ներկայացրած պատենտային հայցը: Տոկիոյի դատարանն ուրբաթ օրը որոշել է, որ հարավկորեական ընկերությունը չի խախտել ամերիկյան արտադրողների պատենտները:

Անցած տարվա գարնանը Apple-ը մեղադրել էր մրցակցին iPhone սմարթֆոնների և iPad պլանշետային համակարգիչների արտաքին տեսքը և ինտերֆեյսի տարրերը պատճենելու մեջ: Անցած շաբաթվա վերջին ամերիկյան երդվյալ ատենակալների դատարանը պաշտպանել էր Apple-ին՝ պարտավորեցնելով Samsung-ին վճարել 1.05 մլրդ դոլար:

Ճապոնական դատարանը չի բավարարել Apple-ի հայցը, հաղորդում է Bloomberg-ը:

Վճռի հրապարակումից հետո Samsung-ի բաժնետոմսերն աճել են մեկ տոկոսով` փոխհատուցելով երկուշաթբի օրն ԱՄՆ նորությունների ֆոնի վրա արժեքի նվազումը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---