Բեջանյանի «Հավերժության ժապավենը» օր օրի թալանվում է

Բեջանյանի «Հավերժության ժապավենը» օր օրի թալանվում է

PanARMENIAN.Net - Քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավենը» պղնձաձույլ արձանը Չարենցավանի մոտ օր օրի թալանվում է: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քանդակագործի կինը` ՀՀ վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանը, արձանը շարունակում են թալանել: «Եթե 4 ամիս առաջ` մայիսի սկզբին գողացան արձանի տղամարդու գլուխը, ապա այժմ բացակայում է նաև ոտքը, ինչպես նաև այլ հատվածներ: Ես մի քանի օր առաջ կրկին դիմել եմ ՀՀ մշակույթի նախարարությանը, որը հերթական անգամ խոստացել է զբաղվել այդ հարցով: Բայց առայժմ ոչինչ չի արվում»,- նշեց նա:

PanARMENIAN.Net ը փորձեց Երևան-Սևան մայրուղու վրա` Չարենցավանի մոտ 1974թ. կանգնեցված 20մ բարձրությամբ արձանի հետագա ճակատագրի մասին տեղեկանալ մշակույթի նախարարությունից, որտեղից հայտնեցին, որ արձանի գլխի առևանգումից հետո նախարարությունը գողերին գտնելու համար դիմել է Կոտայքի մարզի ոստիկանություն: Անդրադառնալով արձանի վերականգնման հարցին` նախարարությունից հաղորդեցին, որ «Հավերժության ժապավենի» վերականգնման հարցը դրված է օրակարգում, և մնում է միայն լուծել ֆինանսական խնդիրը: Իսկ թե երբ է նախատեսված զբաղվել պղնձաձույլ արձանի վերականգնման համար գումարի հատկացման հարցով, նախարարությունը դժվարացավ հստակ ժամկետներ նշել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---