«ՀԱՅՔ». Հունգարիայի քայլն անհամատեղելի է Եվրամիության դավանած արժեքների հետ

«ՀԱՅՔ». Հունգարիայի քայլն անհամատեղելի է Եվրամիության դավանած արժեքների հետ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ դատապարտում է ութ տարի առաջ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու, ապաև` վերջինի կողմից նրա ազատ արձակման փաստը:

«Հունգարական իշխանությունների` ադրբեջանական ֆինանսական ներդրումների դիմաց մարդասպանին, ըստ էության, գիտակցաբար ազատ արձակելու այս քայլը մենք գնահատում ենք որպես անբարոյականության ծայրաստիճան դրսևորում և համարում անհամատեղելի Եվրամիության դավանած արժեքներին», - ասված է հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---