ԱԳՐԵՍԻԱՆ ՀԱՊԿ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԱԳՐԵՍԻԱ ՏՎՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Ագրեսիան ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպություն) ցանկացած անդամ-պետության դեմ դիտարկվում է որպես ագրեսիա տվյալ կազմակերպության դեմ: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Հավաքական անվտանգության առնչությամբ կնքած պայմանագրի շրջանակներում կազմակերպության ցանակացած անդամ-պետության դեմ ագրեսիայի դեպքում, մյուս պետությունները դիտարկում են դա, որպես ագրեսիա, ուղղված իրենց դեմ իր բոլոր հետեւանքներով»,-ասել է նա: Այդ թվում, ինչպես մանրամասնել է գլխավոր քարտուղարը, տվյալ երկրին անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի ցանկացած օգնություն: Սակայյն նա ընդգծել է, որ Կազմակերպությունը կողմնորոշված է ցանկացած խնդրի քաղաքական լուծման: «Պատմությունը մեզ սովորեցնում է, որ ռազմական բնույթի ցանկացած քայլեր շատ հեշտ է կիրառել, սակայն հետո տեղայնացնել այդ խնդիրը գործնականում անհնար է լինում: Դա վերածվում է արյան գետերի, այդ պատճառով մենք կողմնորոշված ենք հարցի քաղաքական լուծմանը»,-ասել է Բորդյուժան: Նա նաեւ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն բաց է բոլոր ցանկացողների համար, եթե այդ երկրների պետական եւ քաղաքական ղեկավարության քաղաքական կուրսը համահունչ լինի այն սկզբունքների հետ, որոնք դավանում է կազմակերպությունը: «Մենք պատրաստ ենք դիտարկել ցանկացած պետության անդամակցումը տվյալ կազմակերպությանը»,-ասել է նա: Մեկնաբանելով իրավիճակը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական գերակայությունների ակնհայտ տարբերակման առումով` մի կողմից ՀԱՊԿ անդամ Հայաստանը, մյուս կողմից ակնհայտորեն դեպի ՆԱՏՕ-ն միտված Վրաստանն ու Ադրբեջանը, Ն.Բորդյուժան նկարագրել է այն որպես յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունք: «Եթե այդ երկրները իրենց ապագան կապում են ՆԱՏՕ-ի կողմից իրենց անվտանգության ապահովման հետ, դա իրենց իրավունքն է, ուրեմն նրանք գտնում են, որ այդպես ավելի լավ է իրենց համար»,-ասել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---