Շախմատի Օլիմպիադա. Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Ռուսաստանի հետ խաղում

Շախմատի Օլիմպիադա. Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Ռուսաստանի հետ խաղում

PanARMENIAN.Net - Ստամբուլում սեպտեմբերի 3-ին վերսկսվել է Շախմատի համաշխարհային օլիմպիադան: Այսօր կայանալու են 6-րդ տուրի խաղերը:

6-րդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպելու է Ռուսաստանի հետ:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը և Ռուսաստանը 10 միավորով կիսում են 1-2-րդ տեղերը:

Արդեն հայտնի են հավաքականների կազմերը: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը խաղալու է Վլադիմիր Կրամնիկի հետ, Սերգեյ Մովսիսյանը` Ալեքսանդր Գրիշչուկի, Վլադիմիր Հակոբյանը` Սերգեյ Կարյակինի, Գաբրիել Սարգսյանը` Դմիտրի Յակովենկոյի:

Հայաստանի հավաքականը երկու անգամ դարձել է Օլիմպիադայի չեմպիոն 2006-ին և 2008-ին:

40-րդ Օլիմպիադան ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով: Տղամարդկանց մրցաշարում հանդես են գալիս 155 թիմեր: Օլիմպիադան ավարտվելու է սեպտեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---