ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՈՂՋՈՒՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է ողջունել կողմերի` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ ցանկացած նախաձեռնություն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, այդ հարցում Ռուսաստանը հանդես է եկել եւ հանդես է գալիս միջնորդի դիրքերից, այդ իսկ պատճառով պատրաստ է ընդունել հակամարտության կողմերի ցանկացած որոշում: Ինչ վերաբերում է հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների առկայությանը, Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ հարցը քննարկվել է բանակցությունների բոլոր փուլերում, երբ խոսքը գնում էր հակամարտության կարգավորման մեխանիզմների մասին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---