Արաս Օզբիլիս. Հայաստանի հավաքականն աստիճանաբար թափ է հավաքում ու ավելի է ուժեղանում

Արաս Օզբիլիս. Հայաստանի հավաքականն աստիճանաբար թափ է հավաքում ու ավելի է ուժեղանում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Մալթայի հետ խաղն անչափ կարևոր է, քանի որ այն մեկնարկային է:

«Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Մալթայի դեմ ենք անցկացնելու: Պետք է կարողանանք լավ սկսել այս ցիկլը ու հենց առաջին խաղում վաստակել երեք միավոր: Մենք լավ ենք տրամադրված այս խաղին»,- ասաց Օզբիլիսը:

Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում սեպտեմբերի 7-ին հանդիպելու է Մալթայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 11-ին` Բուլղարիայի:

Ըստ Օզբիլիսի, այս երկու հանդիպումներում հնարավոր կլինի վեց միավոր վաստակել. «Եթե դու ամեն խաղում չմտածես հաղթանակի մասին, չես կարողանա լավ խաղալ: Միշտ պետք է տրամադրվել ու մինչև վերջ տրվել խաղին»:

Հայ կիսապաշտպանն ավելացրեց նաև, որ ընտրական B խումբը, որտեղ ընդգրկված է Հայաստանի հավաքականը, բավական բարդ է, բայց «կարծում եմ, որ այդ կարծիքը կհատնեն նաև Իտալիայի և Դանիայի հավաքականները: Բոլոր թիմերն էլ ուժեղ են, բայց Հայաստանն աստիճանաբար թափ է հավաքում ու ավելի է ուժեղանում»,- եզրափակեց Օզբիլիսը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---